ՄԻՋՆՈՐԴ ԴԱՏԱՐԱՆ

Գլխավոր

Մեր մասին

«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 1995թ.-ին ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մի խումբ ուսանողների և երիտասարդ իրավաբանների կողմից: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի ստեղծման հիմնական նպատակն էր համախմբել նոր սերնդի  իրավաբանների ներուժը և աջակցել Հայաստանի կայացմանը՝ որպես անկախ, ժողովրդավարական, իրավական պետություն:

«Փոքր և միջին բիզնեսի հիմնադրամը» ոչ առևտրային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1998թ. Հիմնադրամի հիմնական նպատակներն են Հայաստանում փոքր և միջին գործարար սեկտորի ձևավորմանն ու զարգացմանը աջակցելը՝ ապահովելով փոքր և միջին ձեռներեցությանը անհրաժեշտ օժանդակությամբ, օգնել կազմակերպություններին կիսելու իրենց գիտելիքները, փորձը և խրախուսելու նրանց զարգացնելու ամուր համագործակցություն և ընկերակցություն այլ համանման կազմակերպությունների հետ։


Գործունեություն

«Միջնորդ դատարանների և միջնորդ քննության զարգացումը Հայաստանում» ծրագիրն ուղղված է Հայաստանում միջնորդ քննության/հարթման և միջնորդ դատարանների զարգացմանը նպաստելուն՝ իրավաբաններին, փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչներին վեճերի լուծման այլընտրանքային եղանակների վերաբերյալ կրթելու, համապատասխան ուղեցույցերի, վարքագծի կանոնակարգի և դատավարության կարգի հաստատման միջոցով:


Ուսուցումներ

Միջազգային չափորոշիչներին համապատասխան իրականացված ուսուցման միջոցով, որպես միջնորդներ/հարթողներ են վերապատրաստվել շուրջ 25 մասնագետների, վեճերի լուծման այլընտրանքային եղանակների վերաբերյալ իրազեկման դասընթացներ է անցկացվել Երևանի և ՀՀ մարզերի շուրջ 270 փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչների և նոր սերնդի իրավաբանների համար:

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում